Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը գրում է.
Հարգելի ընկերներ, շատ շնորհակալ եմ աջակցության խոսքերի համար:
Ներողություն եմ խնդրում էն հարյուրավոր մարդկանցից, ովքեր նամակներ են գրել ու ես դեռ ֆիզիկապես չեմ հասցնում պատասխանել:
Միակ բանը, որի համար հիմա մի քիչ նեղվում եմ դա մի քանի նախաձեռնություններն են, որոնց վրա տարիներով աշխատեցինք և որոնք, փաստացի լիազորություն չեմ ունենալու փորձել շարունակել տանել առաջ:
Կարդացեք նաև
Ըստ այդմ, դիմում եմ ԱԺ պատգամավորներին:
Հարգելի գործընկերներ, ունեմ 0-ից մշակված՝
«Ռազմամարզական գործունեության մասին օրենք», Կառավարության և մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկված 95% համաձայնեցված
«Հակաականային (ականազերծման) գործնեության մասին օրենք», Կառավարության հետ քննարկված, առաջարկների հիմման վրա վերամշակված, դեռ չհամաձայնեցված
«Ռազմական նշանակության արտադրանքի մասին օրենք» նախնական սևագիր
«Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքի» փոփոխությունների փաթեթ, որը հիմնված է մեր կատարած մոնիթորինգի և այլ գործընկերների առաջարկների վրա:
Կան էլի նախագծեր, սակայն որոնք որ դեռ «հում են», և աշխատանք են պահանջում, բայց նույնպես կարևոր:
Պնդում եմ, որ բոլոր նախագծերը ունեն ռազմավարական նշանակություն Հայաստանի Հանրապետության անվտանգության և հասարակության պաշտպանության ու տոկունության բարձրացման համար:
Ցանկացած պատգամավոր, որը ցանկություն կհայտնի, պատրաստ եմ նախագծերը տրամադրել իրեն, իրենց ամբողջ վերլուծական և հիմնավորումների բազայով: Այդ թվում ցանկացած կարգի աջակցություն ցուցաբերել:
Եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն:
Շնորհակալություն ուշադրության համար։
հարգանքով՝
ՀՀ քաղաքացի Վիլեն Գաբրիելյան
Նավակ Ճոճողը