Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ իրազեկման միջոցառումների անցկացումը

Ապրիլ 02,2025 11:44

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարին ներկայացվել է այս ամռանը նախատեսվող «Yan-Ian» զբոսաշրջային մեկշաբաթյա միջոցառումների նախաձեռնությունը, որի նպատակն է Հայաստանը ներկայացնել ոչ միայն որպես զբոսաշրջային ուղղություն, այլև որպես համապարփակ հնարավորություններով և տնտեսապես հարմար մշտական բնակության երկիր։

Որպես հայրենադարձության՝ Հայաստանում մշտական բնակություն հաստատելու և գործունեություն ծավալելու խթանման միջոցառում, քննարկվել է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ իրազեկման միջոցառումների անցկացումը։ Դիտարկվել է նաև տարբեր ոլորտներում հաջողակ սփյուռքահայ գործարարների հետ հանդիպումների կազմակերպման հնարավորությունը։

Քննարկվել են նաև Զբոսաշրջության կոմիտեի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջև համագործակցության լայն հնարավորություններն, այդ թվում՝ այս օգոստոսի 5-7-ը նախատեսվող «Ազգային երիտասարդական համաժողով 2025»-ը։

 

ՀՀ Զբոսաշրջության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930