Sputnik Արմենիա. ՌԴ-ում միգրանտների երեխաների թեստավորման նոր կարգը ենթադրում է, որ Ռուսաստանում դպրոց ընդունվելու համար նրանք պետք է ճիշտ պատասխանեն ռուսաց լեզվի թեստի հարցերի 90%-ին, հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
Օրենքն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ին։
ՌԴ կրթության և գիտության վերահսկողության դաշնային ծառայությունն ավելի վաղ առաջարկել էր անցողիկ շեմ սահմանել ճիշտ պատասխանների 30%–ը, բայց այդ առաջարկը չի ընդունվել։
Թեստավորումը կանցկացվի բանավոր և գրավոր ձևաչափերով. առաջին դասարանցիները միայն բանավոր կհանձնեն:
Կարդացեք նաև
Ձախողման դեպքում հնարավոր կլինի կրկին թեստ հանձնել ոչ շուտ, քան երեք ամիս անց: