Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռ/կ-ը հարկադիր արձակուրդի է ուղարկում աշխատակիցներին

Ապրիլ 02,2025 00:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանն այսօր սկսել է հարկադիր արձակուրդի ուղարկել Պրահայի կենտրոնակայանի աշխատակիցներին, քանի որ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը (USAGM) չի ուղարկել Կոնգրեսի կողմից հատկացված ապրիլ ամսվա ֆինանսավորումը:

Չնայած USAGM-ը մարտի 26-ին չեղարկել է ռադիոկայանի դրամաշնորհային համաձայնագրի դադարեցման մասին իր նամակը, այդ ժամանակից ի վեր «Ազատությունը» չի ստացել Կոնգրեսի կողմից հատկացված միջոցներից որևէ մեկը, և ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը չի հաստատել «Ազատության» ապրիլ ամսվա ֆինանսական ծրագիրը, չնայած այն ստացել է գրեթե երկու շաբաթ առաջ և չնայած այս ֆիսկալ տարվա համար նախորդ ֆինանսական ծրագրերի արագորեն հաստատմանը:

Երեկ «Ազատ Եվրոպա/Ազատությունը» նոր միջնորդություն է ներկայացրել Վաշինգտոնում ԱՄՆ շրջանային դատարան՝ խնդրելով դատարանին կիրառել ժամանակավոր կասեցում, որպեսզի ռադիոկայանը կարողանա առանց խոչընդոտների ծախսել հատկացված միջոցներն ապրիլին, ինչպես նաև նախնական կարգադրություն՝ ապահովելու համար, որ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունն «Ազատությանն» ուղարկի Կոնգրեսի կողմից հատկացված միջոցներն ընթացիկ ֆինանսական տարվա մնացած մասի համար:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ և գործադիր տնօրեն Սթիվեն Կապուսն ասել է. «Մեր աշխատակիցներն ու նրանց ընտանիքներն են հիմա վճարում դրա գինը, մինչ «Ազատություն» ռադիոկայանը շարունակում է սպասել, թե երբ USAGM-ը մեզ կտրամադրի Կոնգրեսի հատկացրած միջոցները: Ավելի քան յոթ տասնամյակ «Ազատություն» ռադիոկայանն ԱՄՆ ազգային անվտանգության կենսական միջոց է եղել՝ պայքարելով գրաքննության դեմ՝ նորությունները հասցնելով միլիոնավոր մարդկանց աշխարհի ամենաճնշող հասարակություններում:

«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը կշարունակի մնալ դատարանում այնքան ժամանակ, քանի դեռ մենք բավարար երաշխիքներ չունենանք, որ USAGM-ը կհետևի օրենքին և կուղարկի մեզ այն միջոցները, որոնք Կոնգրեսը հատկացրել է մեզ»:

X-ում Սթիվեն Կապուսը լուսանկար է հրապարակել և նշել. «Ազատության» հպարտ պատմության ամենադժվար օրերից մեկը»:

«Մենք ստիպված ենք հարկադիր արձակուրդի ուղարկել անձնակազմի մեծ մասին։ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը, չնայած հավաստիացումներին, շարունակում է չտրամադրել Կոնգրեսի կողմից հատկացված գործառնական միջոցները: Մենք կենդանի ենք, բայց լսարանին սպասարկում ենք կրճատված անձնակազմով և միջոցներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930