Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանին ու Անդրանիկ Քոչարյանին փոխանցեք, որ եթե մի քիչ թասիբ ունենային, կմիանային Վիլեն Գաբրիելյանի քայլին. «ՉԻ»

Ապրիլ 02,2025 09:30

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին:

«Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ:

Ըստ այդմ՝ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն և պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Դիմումը արդեն հանձնել եմ ԱԺ աշխատակազմ», գրել է նա:

«ՉԻ». Հետաքրքիր է, որ այս որոշումը բուռն քննարկումների տեղիք է տվել: Մի մասը ողջունում է Վիլեն Գաբրիելյանի քայլը, մի մասն ասում է, որ պիտի բավարարվեր ներողություն խնդրելով, շատերի կարծիքով էլ՝ դա իրեն չի փրկի: Մի խոսքով, հազարավոր կարծիքներ:

Եվ ուշագրավ է, որ իշխանավորները ձայն չեն հանում: Բա ի՞նչ ասեն: Անհարմար վիճակի մեջ են: Իրենց շարքերում մարդիկ կան, որոնք քաղաքացիների վրա թքել են, լրագրողներին հայհոյել են, աջ ու ձախ մարդկանց են վիրավորել, ու հեչ, նույնիսկ ներողություն չեն խնդրել, էլ ուր մնաց մանդատը վայր դնեին:

Ալեն Սիմոնյանին ու Անդրանիկ Քոչարյանին փոխանցեք, որ եթե մի քիչ թասիբ ունենային, կմիանային Վիլեն Գաբրիելյանի քայլին: Եթե ունենային:

Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930