ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
Սրբուհի Գալյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ապրիլի 7-11-ը Վաշինգտոն կատարվելիք աշխատանքային այցի օրակարգը: Անդրադարձ է կատարվել ՀՀ և ԱՄՆ միջև քրեական գործերով իրավական օգնության մասին համաձայնագրի ստեղծման աշխատանքներին, ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ազգային բյուրոյի ղեկավարության հետ նախատեսված հանդիպմանը:
Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ապրիլի 7-11-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներում (Վաշինգտոն) կմասնակցի՝ «Գործընկերություն հանուն կոռուպցիայի դեմ պայքարի» միջազգային համաժողովին:
Կարդացեք նաև
ՀՀ արդարադատության նախարարություն