ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ապրիլի 1-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ԱՄՀ ընթացիկ ծրագրով նախատեսված միջոցառումների կատարմանը, գործընկերային հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամություն հայտնել:
Քննարկվել են ԱՄՀ-ի հետ համագործակցության հեռանկարներին, հարկային ոլորտում բարեփոխումների հնարավորություններին, բյուջետային ծախսերի արդյունավետ իրականացմանը, պետություն-մասնավոր գործընկերությանը, պետական աջակցության ծրագրերի բարելավմանը, հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերին, ինչպես նաեւ ֆինանսական բնագավառի բարեփոխումներին ու ռիսկերին առնչվող մի շարք այլ հարցեր:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողով