Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը տանում է իրավիճակը սրելուն, իսկ հայկական ՊՆ-ն ամեն կերպ ցույց է տալիս, որ չի պատրաստվում դիմակայելու»․ Կարեն Վրթանեսյան

Ապրիլ 01,2025 17:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ադրբեջանը հստակ տանում է դեպի իրավիճակի սրման»,- Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Ադրբեջանը որոշ ժամանակ ապատեղեկատվական արշավի դադարից հետո կրկին սկսել է ակտիվորեն ապատեղեկատվություն տարածել, այսպես պատասխանեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Մեր այն դիտարկմանը՝ ՀՀ ՊՆ-ի վարքագիծն էլ է փոխվել, եթե մի քանի շաբաթ առաջ ավելի մեղմ և կատարվողը ինչ-որ առումով քողարկող հայտարարություններ էր ՀՀ ՊՆ-ն տարածում՝ նշելով, թե ադրբեջանական կրակոցները թիրախային չեն և ուղղված չեն հայկական կողմին, հիմա հստակ ներկայացվում է, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ սահմանների ուղղությամբ, Կարեն Վրթանեսյանն այսպես արձագանքեց․ «ՊՆ-ի այս գործելաոճը, որով սկզբից փորձում էին իրենք ընդհանրապես ներկայացնել՝ կարծես ոչ մի արտառոց բան չկա, հետո զավեշտալի հայտարարություններ էին անում, թե թիրախային չեն կրակում, անկանոն կրակոցներ են, այդ ամենը խրախուսման խոսք է ադրբեջանական կրակոցներին։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը տանում է իրավիճակը սրելուն, իսկ հայկական ՊՆ-ն ամեն կերպ ցույց է տալիս, որ չի պատրաստվում դիմակայելու։ Սա հստակ ուղերձ է ադրբեջանցիներին, որ կարող են շարունակել, գնալ էսկալացիայի»։

Մեր հարցին՝ ՊՆ-ի իրավիճակը մեղմելուն ուղղված հայտարարությունները չեն տեղավորվո՞ւմ խաղաղության բանակցությունների համատեքստում, Կարեն Վրթանեսյանն այսպես պատասխանեց․ «Չկա խաղաղության բանակցություն։ Մարդասպանի անունը եթե դնեն հրեշտակ, հրեշտակ չի դառնա։ Կապիտուլյացիայի անունը, եթե խաղաղություն են դնում, դա խաղաղություն չի նշանակում։ Հակառակը, Ադրբեջանն ավելի է ոգևորվում, ախորժակն ավելի է մեծանում։ Այդ քաղաքականությունն իբր միտված է խաղաղությանը, բայց խաղաղության հետ որևէ կապ չունի, դա մեր դիրքերն ավելի ու ավելի թուլացնող, ըստ այդմ՝ Ադրբեջանին ավելի լկտի ու ռազմատենչ դարձնող քաղաքականություն է։ Սա այն քաղաքականությունն է, որը վարում է ՀՀ իշխանությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930