Լրահոս
Օրվա լրահոսը

48 ժամ է, ինչ ձերբակալված է «դարի հանցագործը»՝ 75-ամյա Կիմա տատիկը. Ռուբեն Մելիքյան

Ապրիլ 01,2025 16:58

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր ստանձնել է 75-ամյա Կիմա տատիկի պաշտպանությունը:

«Դարի հանցագործն է, 48 ժամ է՝ ձերբակալված է, գտնվում է ձերբակալվածների պահման վայրում»,- ուղիղ եթերով հայտնեց պրն Մելիքյանը՝ Երեւան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից դուրս գալուց հետո:

Իրավապաշտպանը հայտնեց, որ 75-ամյա կնոջ աչքերից արցունքները հոսում էին, իրենից հարցնում էր. «Բալա ջան, ինձ ինչի՞ համար են այստեղ բերել»:

Ռուբեն Մելիքյանի դիտարկմամբ՝ Գյումրու ընտրությունների օրը շատ վատ ձեւով Հակակոռուպցիոն կոմիտեի օպերները, որոնք փոխանակ զբաղվեն շատ արագ հարստացող ՔՊ-ականներով, 40.000 դրամով ապրող 75-ամյա Կիմա տատիկների հետեւից են ընկել. «Ու 90-ամյա իր քեռու աղջկա, որին բաց են թողել՝ հլը դեռ էդքան բարոյականությունը հերիքում է: Վերջին ձեւով սպառնացել են՝ փակելու ենք քեզ, բանտերում փտելու ես, քաղաքական հարցեր են տվել, ինչ գործ ունես էսինչի, էնինչի հետ: Ոչ թե հարցեր, այլ գլխին նոտացիաներ են կարդացել»:

Ռուբեն Մելիքյանի խոսքով, առանց փաստաբանի՝ կնոջը տեսախցիկի դիմաց հարցաքննել են: Եվ ըստ նրա՝ այդ ձայնագրությունները չեն հայտնվել ՔՊ-ի լրատվամիջոցներում, որովհետեւ հանցագործության նշույլ չկար:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930