-Տավուշի մարզի Այրում քաղաքում ենք հաստատվել ընտանիքով։ Ավելի քան 200 կմ ճանապարհ եմ անցել, որ միանամ իմ հայրենակիցներին։ Ճիշտ է, ուրախացել եմ, երբ տեսել եմ բռունցք դարձած մեր հայրենակիցներին, սակայն, կարծում եմ, կարող էինք ավելի մեծաքանակ արցախցիներով հավաքվել։ Ինձ համար մտահոգիչ էր մայրաքաղաքի բնակչության վերաբերմունքն արցախցիների հոգսերի ու խնդիրների հանդեպ։ Քիչ քանակությամբ երևանցիներ են միացել մեզ։
Միայն ու միայն հաստատակամ, վճռական, միաձույլ պայքարի շնորհիվ կկարողանանք նպատակի հասնել։ Ազատության հրապարակում մենք հավաքվել ենք ոչ միայն սոցիալական հարցերի մասին բարձրաձայնելու, այլ առաջին հերթին՝ իշխանության ուշադրությունը բևեռելու հայ գերիների վերադարձի հարցին, որը միշտ պետք է օրակարգում առաջնահերթ լինի։ Այսօր արցախցիներս հանդիպում ենք իշխանության և որոշ տեղացիների կողմից տարվող պատվակոխ արվող վերաբերմունքի։ Հանրահավաքից հետո սոցիալական ցանցերում այնպիսի թշնամական մեկնաբանություններ են արվում, որ իրենց տեղ ես եմ ամաչում ու նաև զարմանում։ Մի՞թե մենք այդքան ատելի ենք դարձել։ Ինչո՞ւ․․․ Մենք ընդամենը ուզում ենք արժանապատվորեն ապրել Մայր Հայաստանում, սակայն օրեցօր կանգնում ենք չքավորության եզրին։ Ցավոք, այդ վերաբերմունքը հանգեցնում է արտագաղթի, արցախյան գենի վերացման։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: