Լրահոս
Օրվա լրահոսը

Խայտառակություն է, երբ Գերմանիան ամոթալի գրություն է ուղարկում Հաջիևին, ներողություն խնդրում, որ Արցախի դրոշի պատկերը տեղ է գտել նախագահի սոցցանցային տիրույթում. Գևորգ Ղուկասյան

Ապրիլ 01,2025 14:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապառաժ». Քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյան. «Խայտառակություն է, երբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Հայաստան պաշտոնական այցի օրը, Գերմանիայի նախագահականի աշխատակազմի ղեկավարը ամոթալի մի գրություն է ուղարկում Հիքմեթ Հաջիևին, ներողություն խնդրում, որ սխալմունքի պատճառով Արցախի դրոշի պատկերը տեղ է գտել նախագահի սոցցանցային տիրույթում։

Սա ոչ միայն խոսում է այն մասին, որ Բեռլինում հավատարմագրված ՀՀ դեսպանությունը քաղաքական որևէ կշիռ ու հարգանք չունի, այլ նաև խոսում է այն մասին, թե Շտանմայերն ինչ վերաբերմունք ունի իրեն հյուրընկալած կողմի մասին։

Ակամայից հիշեցի մի դեպք, երբ արևմտյան խոշոր երկրներից մեկից և՛ Թուրքիան և՛ Ադրբեջանը պահանջում էին ջնջել թվիթերյան մի գրառում, և որը, շնորհիվ տեղի Հայ դատի հանձնախմբի, չիրականացավ․․․»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930