Մատենադարանի ժապավինաձև հմայիլների արժեքավոր հավաքածուն համալրվել է ևս մեկ տպագիր ինքնատիպ օրինակով, որը թվագրվում է 1717-ով։ Գլանաձև, իրար սոսնձված թղթերում առկա են մանրանկարներ և հմայիլներին հատուկ աղոթքներ։
Հմայիլի երկարությունը հասնում է մինչև 480 սմ։
Հմայիլը Մատենադարանին է նվիրաբերել Սորբոնի համալսարանի Բարձրագույն ուսման գործնական դպրոցի հայկական և արևելաքրիստոնեական արվեստի պրոֆեսոր, Ֆրանսիական քոլեջի բյուզանդագիտության կենտրոնի Կովկասի բաժնի վարիչ, հայագետ Իոննա Ռապտին։
Մատենադարան
Կարդացեք նաև