Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի անդամ 70 երկրների անունից ներկայացված հայտարարությամբ կոչ է արվում ապահովել կանանց ու աղջիկների լիարժեք մասնակցությունը թվային ծառայություններում

Ապրիլ 01,2025 13:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 27-ին Ժնևում ընթացող ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 58–րդ նստաշրջանի շրջանակներում Ժնևում ՀՀ Մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել «Թվային տեխնոլոգիաները և Կանանց ու աղջիկների իրավունքները» խորագիրը կրող համատեղ հայտարարությամբ:

Հայտարարությունը ներկայացվել է ՄԱԿ-ի անդամ 70 երկրների անունից։ Հայաստանի հիշյալ նախաձեռնությանը որպես հեղինակների հիմնական խմբի անդամներ միացել էին երկրներ ՄԻԽ տարբեր տարածաշրջանային խմբերից ինչպիսիք են Էստոնիան, Ֆրանսիան, Չիլին, Կոստա Ռիկան, Ճապոնիան և Քենիան:

Այն կոչ է անում ապահովել կանանց ու աղջիկների լիարժեք մասնակցությունը թվային ծառայություններում, գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, արվեստի ու մաթեմատիկայի, արհեստական բանականության ոլորտներում, ինչպես նաև խթանել որոշումների կայացման գործընթացներում նրանց առաջնորդությունը:

Ընդգծվել է միջազգային համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ կանանց ու աղջիկների համար տեղեկատվության և թվային ծառայությունների հասանելիության հավասար հնարավորություններ երաշխավորելու նպատակով:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930