Լրահոս
Օրվա լրահոսը

Միջնադարյան Հայաստանում քրիստոնյաների և մահմեդականների հարաբերություններին նվիրված դասախոսություն՝ Ամերիկայի կաթոլիկ համալսարանում

Ապրիլ 01,2025 13:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 27-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն Ամերիկայի կաթոլիկ համալսարանում մասնակցեց «Գրեյս և Փոլ Շահինյաններ. հայկական քրիստոնեական արվեստ և մշակույթ» խորագրով դասախոսությունների շրջանակում նախատեսված դասախոսության՝ նվիրված միջնադարյան Հայաստանում քրիստոնյաների և մահմեդականների հարաբերություններին։
Դասախոսության հիմնական բանախոսն էր Կրեմենի կրթության և մարդկային զարգացման դպրոցի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, ռազմավարական պլանավորման և նախաձեռնությունների ավագ խորհրդական և Կալիֆորնիայի նահանգային համալսարանի հայագիտության պրոֆեսոր Դոկտոր Սերջիո Լա Պորտան։

Դասախոսության մեկնարկին բացման խոսքով հանդես եկան Ամերիկայի կաթոլիկ համալսարանի պրոռեկտոր Ուիլիամ Ռոթը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930