«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
«Եթե մեր բանակը նորից ստիպված լինի պատերազմել, Երևանը պետք է նախօրոք տեղ պատրաստի նոր դագաղների համար, և մենք ստիպված կլինենք զարդարել մեր «Ռազմավարի պուրակի» ազատ տարածքը Ֆրանսիայից և Հնդկաստանից ձեռք բերված զինտեխնիկայով․․․»,-նման հայտարարություն է արել Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորը՝ պնդելով, թե իբր «Հայաստանը Ադրբեջանի դեմ պատերազմ է նախապատրաստում»։
Ինչ խոսք, Ադրբեջանը շատ ինտենսիվ պատրաստվում է «խաղաղության»։ Հույս ունեմ՝ ՀՀ իշխանությունները երբեք, երբեք չեն շեղվի միակողմանի զիջումներով ու անվերջ նվաստացումներով «խաղաղություն» կառուցելու «փառահեղ» քաղաքականությունից․․․․