Ucom-ի աջակցությամբ և ակտիվ մասնակցությամբ Տաշիր քաղաքում ամփոփվեց «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումը, որի նախաձեռնողը «Մարզերի երեխաները մարզերում» հասարակական կազմակերպությունն էր։
Այս նախաձեռնության նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ մարզերում ապրող տաղանդավոր երեխաները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց եզակի փորձառությունն ու հաջողությունները՝ ոգեշնչելով ինչպես հասակակիցներին, այնպես էլ ավագ սերնդին։
Ucom-ը ոչ միայն աջակցել է միջոցառման կազմակերպմանը, այլ նաև ակտիվորեն մասնակցել է աշխատանքներին։
Կարդացեք նաև
Ucom-ի ուսուցման և զարգացման ավագ մասնագետ Աստղիկ Մնացականյանը մասնակցել է ֆորումին որպես մենթոր, և նրա օգնությամբ Կարինե Օգանեսյանը Ջավախքից ելույթ է ունեցել «Իմ 5000+ը» թեմայով։
Իսկ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը երիտասարդ մասնակիցների հետ վարել է պանելային քննարկում՝ «Մարզերից դեպի թվային աշխարհ՝ նոր հորիզոններ կապով ու տեխնոլոգիաներով» թեմայով։
«Այսօր որևէ զարգացում, ուսում, բիզնես՝ ոչինչ հնարավոր չէ առանց տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների, արագ և որակյալ կապի։ Հասկանալով դա՝ Ucom-ը մեծագույն ջանք է գործադրում Հայաստանի տարբեր հատվածներում արագ և կայուն կապի ծառայություններ հասցնելու համար։ Արդեն 28 քաղաքներում մենք ունենք ամենաժամանակակից 5G ցանցը։ Բայց նաև լինելով պատասխանատու ընկերություն՝ մենք դրանով չենք բավարարվում ու աջակցում ենք «ԴեմԱռԴեմ»-ի նման նախաձեռնություններին՝ որ մեր երիտասարդները մասնագիտական աճ ունենալու և փորձով փոխանակվելու հնարավորություն ունենան», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«ՄԵՄ համայնքում մենք ունենք երկու շերտ՝ երիտասարդներն ու մենթորները։ Ամենօրյա կյանքում մենք տեսնում ենք, որ երկու սերունդներ իրար հասկանալու, համագործակցելու արդյունքում կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել։ Նաև հասկանում ենք, որ փոքրերը մեծերին շատ բան ունեն տալու, նրանք ունեն մեծ ճկունություն, ազատ ժամանակ, կրեատիվություն, ավելի լավատես են։ Իսկ մեծերը ունեն փորձ, ռեսուրսներ։ Ու բազմաթիվ հարցեր կարող են լուծվել այս երկու շերտի ռեսուրսների համադրմամբ։ Իսկ այս ֆորմատը հնարավորություն է տալիս երկու սերունդներին իրար հետ շփվել, հարցեր տալ ու համագործակցել», – ասել է «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի նախագահ Արամայիս Մարգարյանը։
Ֆորումը համախմբել էր 500 կրտսեր և ավագ սերնդի ներկայացուցիչների, երիտասարդներին հնարավորություն տալով փոխանակվել փորձով Հայաստանի առաջատար մասնագետների, գործարարների և մտավորականների հետ։
Նշենք, որ մարզային ֆորումի ընթացքում պատանի խոսնակները ելույթ ունեցան՝ ներկայացնելով իրենց կյանքի հետաքրքիր փորձառություն ու ձեռքբերումը։ Կազմակերպվել էր նաև ցուցադրություն, համագործակցային կապերի ստեղծման հնարավորություն, պանելային քննարկում և վերջում՝ եզրափակիչ համերգ։
Միջոցառման ավարտին հայտարարվեցին միջոցառման ընթացքում Ucom-ի կողմից կազմակերպված մրցույթի հաղթողները, և Ucom-ի գլխավոր տնօրենը հանձնեց մասնակիցների ու հաղթողների նվերներն ու մրցանակները։
«Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ է, որի նպատակն է ստեղծել կիրթ, հայրենատեր, ամուր արժեհամակարգով առանջնորդների ապակենտրոն համայնք՝ հանուն Հայաստանի համաչափ զարգացման։
Այս պահին համայնքում ներգրավված են ավելի քան 400 ակտիվ կամավորներ Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից, ինչպես նաև Հայաստանից և Սփյուռքից ավելի քան 100 փորձառու մենթորներ։