Հունաստանի Հռոդոս կղզում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցող 136 շախմատիստուհիների մեջ են Հայաստանի ինը ներկայացուցիչներ:
Մեր աղջիկների մեկնարկը հաջող է ստացվել: Հաղթանակ են տարել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանը, Սուսաննա Գաբոյանը:
Աննա Խաչատրյանը, Անի Նահապետյանը եւ Գաբրիելա Հարությունյանը պարտիան ավարտել են ոչ-ոքի եւ միայն Սոնա Կրկյաշարյանն է անհաջողության մատնվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ