Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւոր է իմանալ՝ Վիլեն Գաբրիելյանն ինքնուրո՞ւյն է որոշել մանդատը վայր դնել, թե՞ իրեն ասել են. Աշոտ Մելիքյան

Ապրիլ 01,2025 11:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
01:38
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն այսօր ֆեյսբուքի իր էջում գրել է , որ Գյումրիում իր մասնակցությամբ միջադեպերը համարում է ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի վարքին, որովհետեւ նրա ձեւակերպմամբ, ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսեւորել անհարկի վարքագիծ:

Նա նաեւ հանդես է եկել հրապարակային ներողությամբ եւ պատգամավորի մանդատը վայր դնելու մասին հայտարարությամբ:

«Կարեւոր է իմանալ, թե Վիլեն Գաբրիելյանն ինքնուրո՞ւյն է որոշել, թե՞ իրեն ասել են, որ մանդատը վայր դնի: Եթե ինքնուրույն է որոշել, ուրեմն դա հարգանքի արժանի քայլ է: Առհասարակ այդ միջադեպը, որ տեղի ունեցավ այն շարքում, որը մենք դիտարկում ենք՝ Անդրանիկ Քոչարյանի հետ կապված եւ դրանից առաջ, կարծես թե ՔՊ-ականների համար նորմ էր դարձել այդ սանձարձակ վարքագիծը, բայց տվյալ պարագայում այդ քայլը շատ ուշագրավ է: Ամեն մարդ կարող է սխալվել, եւ լավ է, որ այդ անձնավորությունն իր սխալն ընդունել է ու, ամենայն հավանականությամբ, այնքան է ամաչել, որ մանդատ է վայր դնում »,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա ձեւակերպմամբ. «Սա փոխում է այն տպավորությունը, որ ստեղծվել էր այդ տեսանյութերը դիտելուց եւ նման վարքագծին գնահատական տալուց հետո: Ես կարծում եմ, որ սա պետք է լավ օրինակ լինի ոչ միայն ՔՊ-ի, այլեւ բոլոր քաղաքական գործիչների համար, թե անպարկեշտ պահվածքից հետո ինչպես պետք է վարվի նորմալ մարդը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930