Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը, իսկ Թուրքիան ի պատասխան ադրբեջանական հորինված «փաստերը» ներկայացնում է ցեղասպանություն. Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 01,2025 11:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանական մամուլը երեկվանից հեղեղված է 1918 թվականին տեղի ունեցած իրադարձություններով, որը փորձում են ներկայացնել որպես հայերի կողմից իրականացված ցեղասպանություն:

Այս համատեքստում, ոչ այդքան անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը, այդ իրադարձությունները ցեղասպանություն անվանելով:

Այն, որ Թուրքիան և Ադրբեջանը՝ որպես ցեղասպան երկրներ, բարոյական իրավունք չունեն այլոց մեղադրելու մի հանցանքի մեջ, որի հետ անմիջապես իրենք են ասոցացվում և պատասխանատվություն կրում, դա հարցի միայն մի հատվածն է:

Սակայն, տեսեք՝ ինչ է կատարվում: ՀՀ իշխանությունն իր արտաքին քաղաքական օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը, պարտության խորհրդանիշ Փաշինյանը ժխտողական ձևակերպումներ հնչեցնում, իսկ նույն Թուրքիան ի պատասխան, դատապարտող հայտարարություն անում ու ադրբեջանական հորինված «փաստերը» ներկայացնում ցեղասպանություն:

Սա է իշխանության ողջ թշվառությունն ու երկիրը վաճառքի դնելու գինը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930