Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գերիներին ազատ արձակելու գործում ՀՀ իշխանությունների ջանքերը ակնհայտորեն բավարար չեն. «Փաստ»

Ապրիլ 01,2025 10:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայ հասարակության ընդդիմադիր հատվածի կողմից ուղղված քննադատությունների զգալի մասը արդարացիորեն վերաբերում է Ադրբեջանում որպես պատանդ պահվող հայկական ռազմաքաղաքական էլիտայի մի հատվածի և Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ ՀՀ իշխանությունների ցուցաբերած անտարբերությանը։

Ոչ երկրորդական պատճառ կարող է լինել այն, որ Բաքվի բանտում պահվողները, մեղմ ասած, ընդդիմադիր կեցվածք ունեին հայաստանյան ներքին և արտաքին քաղաքականության հանդեպ, և նրանք կարող էին, ներկայիս իշխանությունների տեսակետից, Հայաստանում բնակվելու համար անցանկալի լինել։

Օրերս ԱԺ ամբիոնից արված վարչապետի հայտարարությունն առ այն, որ Ղարաբաղյան շարժման դադարեցումն ու այդ հարցի փակումը կարող է նպաստել Ադրբեջանի հետ, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի կամ պայմանագրի կնքման ճանապարհի հարթեցմանը, որ դա նպատակահարմար կլինի նաև Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների ազատության հարցը լուծելու առումով, բնականաբար, գիտակից հայության վրդովմունքն է առաջացրել, որովհետև, բացի ՔՊ կուսակցությունից, կարծես, ոչ ոք չի հավատում, որ նման հայտարարությունները ադրբեջանական կողմի որոշումներում որևէ էական նշանակություն կունենան։ Իմ դիտարկմամբ, այդ հայտարարությունները առողջ հասարակության կողմից ընկալվել են որպես ինքնախաբեություն կամ ՀՀ իշխանությունների կողմից հայ ժողովրդին հերթական անգամ դիտավորյալ մոլորության մեջ գցելու փորձ։

Հայ գերիներին ազատ արձակելու գործում ՀՀ իշխանությունների ջանքերը ակնհայտորեն բավարար չեն։ Պառակտումներն այս գործում շատ անտեղի են։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930