Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի դրոշը պատկերելու համար և հեռացրել գրառումը

Ապրիլ 01,2025 10:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանի ղեկավարի օգնական Հիքմեթ Հաջիևին ուղղված նամակում`Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար, պետքարտուղար Դյորտե Դինգեր ներողություն է խնդրել Ադրբեջանից «սխալ դրոշ» պատկերելու համար

Նամակում նշվում է, որ հրապարակման պատճառ է դարձել «տեխնիկական սխալը». «Դաշնային նախագահի սոցցանցերում կարճ ժամանակով հրապարակվել են դրոշի սխալ պատկեր և դրան կից տեքստ, որը վերաբերում է Ադրբեջանի շրջաններից մեկին։ Սխալը հայտնաբերելուց հետո համապատասխան հրապարակումն անմիջապես հեռացվել է։ Գրառումը հրապարակվել է տեխնիկական սխալի արդյունքում և որևէ նշանակություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Գերմանիայի հայտնի դիրքորոշման շրջանակում։ Շատ եմ ցավում տեղի ունեցած սխալի համար և կցանկանայի իմ անկեղծ ներողությունները հայտնել այն սխալ տպավորության համար, որը նշյալ հրապարակումն ազդել է Ադրբեջանում որոշ մարդկանց վրա»։

Նամակում նաև նշվում է, որ Գերմանիայի նախագահի Ադրբեջան այցը կամրապնդի երկրների միջև գործընկերությունը և տարածաշրջանում ընթացող խաղաղ գործընթացը։

Հիշեցնենք՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում Արցախի դրոշով լուսանկար է հրապարակել՝ անդրադառնալով արցախահայության թեմային։  Հրապարակմանը կից տեքստում նշվել է, որ Լեռնային Ղարաբաղը բնակեցված էր հիմնականում հայերով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930