Բոլոր նրանց համար, ովքեր լրջորեն հավատում են, որ Հայաստանում հնարավոր է ինչ-որ բան փոխել ընտրությունների միջոցով, ներկայացնենք Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ մի քանի փաստեր։
1․Գյումրիում ավելի շատ ընտրող կա, քան բնակիչ։ Ընտրողների պաշտոնական թիվը մոտ 111 հազար է, իսկ առկա բնակչությունը՝ ներառյալ երեխաները, ընտրելու իրավունք չունեցողները և այլն, մոտ 110 հազար։
2․Որպես «ընդդիմության հաղթանակ» ներկայացվող ընտրություններում առաջին տեղը զբաղեցրել է իշխող կուսակցությունը՝ հավաքելով նույնքան ձայն, որքան երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ուժերը՝ միասին։ Թե ինչ մեթոդներով՝ այլ հարց է։
3․Իբր համամասնական (կուսակցական) ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրել է մի կուսակցություն, որի գոյության մասին Գյումրիում վաղուց մոռացել էին, ու վստահաբար՝ մի քանի օր անց նորից մոռանալու են, այդ թվում՝ նաև Վարդան Ղուկասյանը։
Կարդացեք նաև
4․ Կոմունիստական կուսակցությունը ստացել է 4,5 անգամ ավելի շատ ձայն, քան եվրոպամետների դաշինքը։
5․ՔՊ-ն ոմն Սարիկի գլխավորած ցուցակով Գյումրիում ստացել է երկու անգամ ավելի շատ ձայն, քան 4 տարի առաջ, երբ այդ նույն համայնքում նույն կուսակցության ցուցակը գլխավորում էր Նիկոլ Փաշինյանը։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում