Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պայքարը հողի և ինքնության համար Կովկասում․ Deutsche Welle-ն իր ֆիլմում ներկայացրել է Հայաստանի պատմությունն ու ԼՂ հակամարտությունը

Մարտ 31,2025 23:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Deutsche Welle-ն հրապարակել է «Հայաստանի պայքարը հողի և ինքնության համար Կովկասում» վերտառությամբ վավերագրական ֆիլմ, որում անդրադարձ է կատարվել Հայաստանի պատմությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վավերագրական ֆիլմում ներկայացվել են թեմայի վերաբերյալ որոշ փորձագետների և պաշտոնյաների կարծիքներ։ Վավերագրական ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն, ԵԱՀԿ խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորը, Րաբբի Ավիդան Ֆրիդմանը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, պատմաբան Կլեր Մուրադյանը, լրագրող Տիգրան Եղավյանը և քաղաքագետ Կայծ Մինասյանը։ «Հայաստան, լեռնային տարածք՝ Կովկասի սրտում։ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որ մեր թվարկության 301 թվականին քրիստոնեությունն ընդունել է որպես պաշտոնական կրոն»,-այս տողերով է հեղինակը սկսում ֆիլմը։

Այն պատմում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմության մասին, այն մասին, թե ինչպես է երկրամասը հայտնվել Ադրբեջանի կազմում։ Ֆիլմում մանրամասն ներկայացված է, որ 2020-2023 թվականների ընթացքում Ադրբեջանը ռազմական գործողությունների, էթնիկ զտումների ու զենքի սպառնալիքների միջոցով տեղաբնիկ ժողովրդին՝ հազարամյակներով իրենց հայրենի Լեռնային Ղարաբաղում ապրած հայ ժողովրդին, ստիպել է հեռանալ հայրենի բնօրրանից։ Ֆիլմում իրենց մասնակցությունն ունեցած անձինք ներկայացրել են Հայաստանի պատմությունը, մշակութային հզոր ժառանգությունը տարածաշրջանում և դարերի ընթացքում Հարավային Կովկասում մղած պայքարը։

Ֆիլմի հեղինակը նշել է․ «Հայաստանը պարտվել է պատերազմում, և Ադրբեջանի հետ խաղաղություն չի երևում, ուստի պետք է վերանայի իր պաշտպանությունը: Ռուսները դավաճանել են նրանց։ Ամերիկան հույսը դնում է Թուրքիայի վրա, իսկ Եվրոպան օգտագործում է Բաքվի գազը»։ Այս համատեքստում հեղինակը նշել է Ֆրանսիայից Հայաստանի զենքի գնումները։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31