«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իշխանական լրատվամիջոցի կողմից կեղծ միջազգային սոցիոլոգիական կազմակերպությունների անունով տարածված հարցումներն առանձին վերլուծության թեմա են։ Այդ գործողություններով ոչ միայն մոլորեցրին հանրությանը, այլ նաև կոպտորեն խախտեցին ընտրական օրենսգրքի պահանջները։
Ուզում ենք հասկանալ՝ ո՞վ է այս ամենի պատասխանատուն։ Արդյո՞ք որևէ մեկը պատասխանատվության ենթարկվեց այդ մանիպուլյացիաների համար։ Գոնե ներքին քաղաքական գնահատական եղա՞վ։ Չէ՞ որ նման գործելակերպով վարկաբեկվեց ոչ միայն իշխող քաղաքական թիմը, այլև ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը։
Հարց է առաջանում՝ ով էր այդ «հանճարեղ» «քաղտեխնոլոգ-խորհրդատուն»։ Արդյո՞ք հասկացաք, թե ինչ վնաս հասցրիք ինքներդ ձեզ, ընտրություններին ու երկրին»։
Կարդացեք նաև
Լուսանկարը` Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից: