Լրահոս
Օրվա լրահոսը

«7 ժամ չէիք կարող ջուր ծեծել»․ անհայտ կորած զինծառայողների ծնողները դժգոհ են փակ քննարկումից, Անդրանիկ Քոչարյանը՝ գոհ

Մարտ 31,2025 20:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քիչ առաջ խորհրդարանում ավարտվեց անհայտ կորած զինծառայողների ծնողների հանդիպումը, որը կազմակերպել էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը։

Սա հանձնաժողովի կազմակերպած երկրորդ հանդիպումն էր, որին մասնակցում էին նաեւ ԱԱԾ ղեկավարը, պաշտպանության փոխնախարարներ եւ այլ ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Առաջին հանդիպումը եղել էր մոտ 1,5 ամիս առաջ։

Յոթ ժամ տեւած հանդիպումից ծնողները հեռացան մեծամասամբ դժգոհ։ Շատերը չցանկացան պատասխանել լրագրողների հարցերին։ Ոմանք կցկտուր ասացին՝ ոչ մի հարցի պատասխան էլ չեն ստացել, կամ՝ մասամբ են ստացել իրենց հարցերի պատասխանները։

«Իհարկե՝ ոչ, ոչ, ոչ, ոչ մի հարցի պատասխան էլ չենք ստացել։ Ոչ մի բան էլ չէին ասում, ջուր էին ծեծում։ 1,5 ամսում ոչ մի բան էլ չեն արել։ Փաստացի բերեցինք, որ բոլոր ԴՆԹ-ները սխալ են, փնթի, փնթի աշխատանք»,- ArmLur.am-ի լրագրողի հարցին ի պատասխան ասաց «Անհետ կորածների ընտանիքների աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Անահիտ Ադոյանը։

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ արձագանքելով ծնողների դժգոհությունների մասին հարցին, պատասխանեց․ «Տարբեր տեսակետներ էին, բոլոր հարցերը ստացել են հասցեական  պատասխաններ, ինչքանով կբավարարի՝ այլ հարց։ Շատերն իհարկե, օր առաջ ասում են՝ ո՞ւր է մեր երեխան եւ ծնողներին պետք է հասկանալ։ 7 ժամ չէիք կարող ջուր ծեծել։ Եթե ջուր ծեծելու լիներ, այս հավաքը երկրորդ անգամ չէր լինի»։

 

Պատրաստեց՝  Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31