Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիություն տանող ճանապարհը՝ ՀՀ նախագահի դիտարկմամբ երկար է, Գերմանիայի նախագահի գնահատմամբ էլ՝ երկար չէ, բայց բարեփոխումներ են անհրաժեշտ

Մարտ 31,2025 19:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք հասկանում ենք, որ դեպի Եվրամիություն տանող ճանապարհը երկար է, եւ այնպես չէ, որ մեր օրակարգում այդ հարցը հենց հիմա պետք է կատարվի, որովհետեւ մենք տեսել ենք եւ այն երկրների փորձը, որոնք այդ ճանապարհն անցել են. դա տարիներ է տեւում եւ նույնիսկ կան երկրներ, որոնք դեռեւս սպասում են այդ անդամակցությանը։ Այստեղ գաղափարական հարց կա․ եթե դուք ծանոթանաք Հայաստանի Սահմանադրությանը, որն ընդունվել է 1995 թվականին, ապա այնտեղ սահմանվում է, որ մենք ուզում ենք ազատ, ժողովրդավարական երկիր լինել, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին»,-անդրադառնալով Եվրոպական միության հետ անդամակցելու Հայաստանի կողմից սկսած գործընթացին՝ ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով առաջին անգամ Հայաստանում է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, որը Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսում ամփոփեց այցը։

Վերջինիս խոսքով՝ Հայաստանը ժողովրդավարական ճանապարհով դեպի առաջ գնալու սկզբունքները կրող երկիր է, եւ դա իրականություն դարձնելու ձեւերից մեկը Եվրոպական միությունն է։

«Թե ե՞րբ կավարտվի այդ գործընթացը, ես չեմ կարող ասել եւ չեմ կարծում՝ այստեղ ներկաներից որեւէ մեկը կկարողանա ասել, բայց այն, որ մենք ունենք աջակցության կարիք՝ այդ թվում նաեւ Գերմանիայի Դաշնության կողմից, դա միանշանակ է»,-նշել է Վահագն Խաչատուրյանը՝ ցանկություն հայտնելով, որ այդ ամենը Հայաստանի հասարակության համար ավելի հեշտ լինի, առանց ցնցումների»,-նշեց Խաչատուրյանը՝ փաստելով, որ այս հարցում չկա որեւէ պարտադրանք, այլ ընդամենը կա ընկալում, գործընկերություն եւ առաջ շարժվելու ցանկություն։

«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանում իրատեսական պատկերացում կա, որ ճանապարհը դեպի Եվրամիություն երկար է»,-շարունակելով գործընկերոջը՝ ասաց Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Ըստ  նրա՝ Գերմանիան հարգում է այս ճանապարհով գնալու Հայաստանի որոշումը, սակայն կա բազմաթիվ բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն։

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստան է այցելելու Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը, որպեսզի բանակցություններ վարի Հայաստանում։

Ակնկալվում է, որ Եվրամիությունն ու Հայաստանը կքննարկեն նոր փաստաթղթի ստորագրման հարցը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31