«Գյումրիում ծրագրային ընտրություններ չէին, այլ դրանք այս 7 տարիների պատմության շարունակական տրամաբանական ընտրություններն էին: Հիմա Վարդան Ղուկասյանն իր ձեռքը մեկնել է, ասել է, որ թշնամաբար տրամադրված չէ, մյուս թեկնածուներն արդեն ասել են, մնում է Մարտուն Գրիգորյանը, որ 7 տարվա պատմությունները հաշվի առնելով պետք է կատարի իր որոշումը »,- «Հայելի» ակումբում նշեց վավերագրող, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը: Ապա անդրադարձավ իշխանությունների կողմից Մարտուն Գրիգորյանի հոր ու թեկնածու որդու ձերբակալությանը:
«Նիկոլ Փաշինյանից առաջ, մեկ էլ 37 թվին են նման բաներ եղել, երբ մարդկանց ընտանիքի անդամների հանդեպ էլ էին հաշվեհարդար տեսնում: Վերջերս Արարատ Միրզոյանը «Հայրենիքի դավաճանների կանանց Աքմոլինսկի ճամբար» էր գնացել, որտեղ 40-ականներին տանում էին 1937թ բռնադատվածների հարազատներին:
Խոսելով Ստալինյան բռնաճնշումների մասին, ուզում եմ նշել, որ Գյումրին ինձ համար կարեւոր եւ խորհրդանշական է, որովհետեւ ժամանակին իմ մեծ պապիկը ցեղասպանությունից փրկված 20000 հայ որբերին էր խնամում իր կնոջ հետ: Սակայն հետո նրան գնդակահարեցին Ստալինյան բռնաճնշումների ժամանակ՝ իբրեւ դաշնակցականի, չնայած դաշնակցական չէր: 10 տարի հետո էլ գնդակահարեցին նրա կնոջը….Ու հիմա, երբ նայում ենք, այդ Ստալինյան բռնաճնշումները եւ թե հիմա ոնց են Դաշնակցությանը եւ ազգայինը բռնաճնշում, տեսնում ենք, որ ՔՊ-ն ու Ստալինյան բռնաճնշումները նույնանում են»,-ասաց Հովհաննես Իշխանյանը:
Նրա ձեւակերպմամբ. «Պետք է հիշել, որ Գյումրին ժամանակին որբաքաղաք էր, ու ծրագրված էր, որ ցեղասպանությունը վերապրած երեխաների, հիվանդություն, կեղտ ու փոշի հաղթահարածների վրա հենվելով զրոյից ստեղծել պետություն…Չմոռանանք, թե ովքեր են այդ որբաքաղաքում մեծացել՝ Շիրազը, Գուրգեն Մահարին, Խաչիկ Դաշտենցը, ականավոր գրականագետներ, գիտնականներ… Գյումրին նաեւ այդ իմաստով խորհրդանիշ է, որտեղ թուրքական էքսպանսիան դադարեցվում է»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ