Լրահոս
Օրվա լրահոսը

Գազաբալոնների լիցքավորումն արգելվում է, եթե դրանք գրանցված չեն էլեկտրոնային շտեմարանում, չեն անցել պարտադիր վկայագրում

Մարտ 31,2025 18:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող տրանսպորտային միջոցների շահագործման վերաբերյալ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հարկ է համարում ևս մեկ անգամ իրազեկել, որ 2022 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի համաձայն, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների տեղադրումը, պարբերական վկայագրումը, ինչպես նաև գազալցակայանների գործունեության անվտանգության վերահսկողությունը վերապահված է Տեսչական մարմնին։ 

Միաժամանակ, համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին»  օրենքի 26-րդ հոդվածի, գազաբալոնային սարքավորումների տեղադրումն ու (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը։

Գազաբալոնային սարքավորումների տեղադրումից կամ գազաբալոնների պարբերական վկայագրումից հետո՝

  • Տրամադրվում են ՀՀ կառավարության որոշմամբ սահմանած նմուշի փաստաթղթեր, որոնք նշում են հաջորդ վկայագրման հստակ ժամկետը,
  • Ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալները մուտքագրվում են էլեկտրոնային շտեմարան։
  • Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման։

🚫 Գազաբալոնների լիցքավորումն արգելվում է, եթե.

  • Դրանք գրանցված չեն էլեկտրոնային շտեմարանում։
  • Չեն անցել պարտադիր վկայագրում կամ չեն ստացել դրական եզրակացություն։

🚫 Արգելվում է նաև.

  • Անընթեռնելի արտադրման տարեթվով կամ շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրումը և վկայագրումը։
  • Այդպիսի գազաբալոնները ենթակա են խոտանման՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով։

Հավելենք, որ այս արգելքները չեն վերաբերում այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոններին։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, որպես ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնող լիազոր մարմին, հորդորում է բոլորին պահպանել օրենքի պահանջները։

 ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31