«Կոմունիստական կուսակցության» ցուցակով առաջադրված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր իր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց, որ ընդդիմադիր ուժերի միավորվելու դեպքում նրանց փոխքաղաքապետի պաշտոնը չի տա, մնացած պաշտոնները պատրաստ է տալու։
Լրագրողները հարցրեցին՝ ինչո՞ւ, ի՞նչ կարևոր նշանակություն ունի իր համար փոխքաղաքապետի պաշտոնը։
«Փոխքաղաքապետի հետ կապված ասեմ ձեզ, եթե ինձ ձերբակալեն, ինքնըստինքյան փոխքաղաքապետը վերցնում է իր վրա․ և ինքը դառնում է քաղաքապետ։
Այ, էդ պահը կա, թե չէ, միանշանակ ես խնդիր չունեմ աշխատելու հետ կապված, և ես էնպիսի ապրելակերպ ունեմ, ինչքան էլ մարդը հարամ լինի, իհարկե, էս իրենց չեմ ասում, ով ուզում է լինի, իրեն մաքուր կպահի, որովհետև ես մաքուր եմ պահում ու մաքուր պահանջում եմ։
Կարդացեք նաև
Դրա համար ես վախենալու բան չունեմ, բայց եթե էդ սկզբունքը կիրառենք, ոնց որ նպաստենք, որ ՔՊ-ն քայլեր ձեռնարկի, լոկ դրա համար՝ ոչ»,-պարզաբանեց Վարդան Ղուկասյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ