Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան. «Մեր ամբողջական թիմը Փարաքար համայնքը դարձնելու է լավագույն ապրելու համայնք»

Մարտ 31,2025 17:52

Մարտի 30-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ վստահ հաղթանակ է տարել «Միասնություն» կուսակցությունների դաշինքը («Ապրելու երկիր» եւ «Հաղթանակ» կուսակցություններ), որի օգտին քվեարկել է համայնքի ինը՝ Փարաքար, Այգեկ, Արեւաշատ, Բաղրամյան, Թաիրով, Մերձավան, Մուսալեռ, Նորակերտ, Պտղունք, բնակավայրերի 6508 բնակիչ կամ ընտրությանը մասնակցած քաղաքացիների 57 %-ը:

 

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ընտրության արդյունքների ամփոփումից անմիջապես հետո Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Բավարարված եմ արդյունքով: Վերջապես արդարությունը Փարաքարում հաղթեց: Դուք գիտեք՝ ինչքան ենք պայքարել այս համայնքի համար ընտրական ճանապարհով: Իրականորեն այս թիմը լիարժեքորեն արժանի է այս հաղթանակին, ու Փարաքար համայնքը մի ամբողջ թիմով դարձնելու է լավագույն ապրելու համայնք:

Մեզ համար ակնհայտ է եւ շատ հաճելի է արձանագրել, որ ՔՊ-ն պարտվում է Գյումրիում նույնպես: Հետընտրական ինչպիսի արդյունքներ կձեւավորվեն եւ ինչ տեղի կունենա, այդ մասին պարզ կդառնա արդեն վերջնարդյունքում: Բայց մի բան ակնհայտ է ու շատ ուրախացնող, որ Գյումրին նույնպես ՔՊ-ից ազատագրվում է»:

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էլ հավելեց, որ այս հաղթանակը շատ կարեւոր է նաեւ ժողովրդավարության տեսանկյունից: «Մենք ընտրությունների միջոցով ցույց տվեցինք, որ հնարավոր է իշխանափոխություն անել: Եվ սա մեր թիմի երկարատեւ աշխատանքի արդյունքն է»:

Նա նաեւ արձանագրեց, թե ինչպիսի առավելությամբ են հաղթել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որը համայնքում իրենց 57% տոկոս քվեի դիմաց ստացել է ընդամենը 32 %:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31