Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ընտրությունները Նիկոլի կողմից հերթական անգամ կազմակերպված «բեսպրեդելն էր». Աննա Մկրտչյան

Մարտ 31,2025 17:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունները չեն եղել ազատ, չեն եղել արդար ու հավասար: Այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի դիմաց Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ գնահատելով մարտի 30-ին Գյումրիում եւ Փարաքարում անցկացված ՏԻՄ ընտրությունները:

«Այն վարչական ռեսուրսը, շտաբերում չնախատեսված գործունեությունը, որը Ընտրական օրենսգրքով նախատեսված չէ, որ շտաբերում պետք է իրականացվի, խոսքը ՔՊ-ականների մասին է: Այն տեռորը, որ կազմակերպվել է ոստիկանության ու բուտաֆորիա հանդիսացած Սարիկի բարեկամով, որն ըստ էության ԱԱԾ-ով կազմակերպում էր այդ ընտրությունները, խոսում է այն մասին, որ իշխանությունները նույնիսկ պատրաստ չեն ապահովել Ընտրական օրենսգրքով սահմանված նվազագույն գործիքակազմը բոլորի ազատությունն ու հավասարությունն այդ ընտրություններին մասնակցելու առումով … սա ընտրություն էր ոչ թե Սարիկի կամ մեկ այլի միջեւ, այլ ուղիղ Նիկոլի կողմից հերթական անգամ կազմակերպված «բեսպրեդելն էր», որը պիտի ստանար իր ցանկալի արտացոլումը»,- ասաց Աննա Մկրտչյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31