Լրահոս
Օրվա լրահոսը

Էդ քվեն ձեզ չի տրվել ասֆալտ փռելու կամ կոյուղագիծ փոխելու համար, տրվել է Նիկոլին մերժելու համար. Զոհրաբյանը՝ Գյումրու ընդդիմադիրներին

Մարտ 31,2025 17:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այն վարչական ռեսուրսը, որը օգտագործվել է Գյումրիում, պատմության մեջ պետք է մնա: Այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի դիմաց Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ գնահատելով մարտի 30-ին Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրությունները: 

«Եթե հանենք այդ վարչական ռեսուրսը, մնում է զուտ Սարիկի ստացած 2.000- 3000 ձայնը, որը ՔՊ-ի ձայնը չէր: Տարբեր կալիբրի ուսապարկեր, որ հայտարարում են, թե վարչական ռեսուրս չի կիրառվել, անամոթաբար ստում են: Այն խայտառակ վարչական ռեսուրսը, որը կիրառվել է Գյումրիում, տեղեկություն կար, որ Ջավախքից են մարդ բերել, գրանցումներ են արել: Վարդան Ղուկասյանը հրապարակեց 3642 կեղծված քվեի մասին: Մամուլում տեղեկություն եղավ, որ Նիկոլի գրպանի օլիգարխ Վիվառոյի Վիգենը քարտային հաշիվների վրա գումար է փոխանցում էն մարդկանց, որոնք ինտերնետ շահումով խաղերում պարտքեր ունեն»,- ասաց տիկին Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ Գյումրիում ընդդիմադիր մասնակիցների կարգախոսը «ոչ Նիկոլին է» եղել, ու հիմա հետընտրական փուլում պետք է այդ կարգախոսով առաջ գնան. «Եթե այդ սցենարով չգնան, առաջիններից մեկն եմ լինելու, որ ասելու եմ՝ դուք գողացել եք Գյումրիում ընդդիմության քվեն, որովհետեւ էդ քվեն ձեզ չի տրվել ասֆալտ փռելու կամ կոյուղագիծ փոխելու համար: Այդ քվեն տրվել է Նիկոլին մերժելու համար, այն Նիկոլին, որը 2018 թվականի հենց այս օրը մարտի 31-ին Չալոյի հետ միասին քայլելով Գյումրիից սկիզբ դրեց Արցախի հանձնմանն ու ՀՀ պետականության կործանմանը» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանի արձանը Գյումրիում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31