«Դա փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով երեկ Գյումրիում եւ Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրություններին, որտեղ իշխող ուժը պարտվել է։
Հարցին՝ այսպիսի իրավիճակում իշխող ուժը կկարողանա՞ սահմանադրական հանրաքվե իրականացնել, Սրբուհի Գալյանը պատասխանեց, որ հանրաքվե միշտ կարող է իրականացվել, ժողովուրդն է որոշողը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ