Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Նազարյանը եւ անհետ կորած զինծառայողների ծնողները վիճեցին

Մարտ 31,2025 16:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անհետ կորած զինծառայողների ծնողները խորհրդարանում մասնակցում են փակ քննարկման։ Քննարկումը կազմակերպել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպումն ավելի վաղ անհայտ կորածների ծնողներն էին պահանջել։ ԱԺ-ում են նաեւ ԱԱԾ ղեկավարը, պաշտպանության փոխնախարարներ եւ այլ ուժային կառույցների ներկայացուցիչներ։

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը բորբոքված դուրս եկավ դահլիճից։ Նրա ետեւից մի քանի ծնողներ էլ դուրս եկան։ Ավելի ուշ՝ միջանցքում, վեճ սկսվեց Գեղամ Նազարյանի եւ ծնողների միջեւ։ Բղավոցներից անհասկանալի էր, թե ինչի՞ շուրջ է վեճը։ Զոհվածների ծնողները վրդովված հեռացան եւ հրաժարվեցին լրագրողների հետ շփումներից, բացատրություններից։

Ավելի ուշ, զոհված զինծառայողի հորեղբայր Արսեն Ղազարյանն ասաց, որ ոչ մի նոր բան չի եղել, նույն հարցերն են, ինչի շուրջ հինգ տարի է վիճում են, պարզապես ծնողներից մեկը եւ Գեղամ Նազարյանը լեզվակռվի են բռնվել․ «Նազարյանին հարցնեիք, թե ի՞նչ եղավ։ Երկու հոգի իրար հետ լեզվակռիվ են տվել, ես չեմ իրենց վեճը մեկնաբանելու»։

Նա նաեւ տեղեկացրեց, որ միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերը ետ քաշելու հարցը դեռ չի քննարկվել․ «Բայց ինձ թվում է՝ կքննարկենք»։

Քննարկումից ինչ-որ մի պահի դուրս եկավ նաեւ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նա հուզված էր եւ չցանկացավ լրագրողների հետ խոսել։ Ի պատասխան հարցերի՝ նա ասաց․ «Ոչ մի աղետալի բան չի կատարվել»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31