Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելույթները շաղախված են թե քաղաքական, թե սոցիալական հարցերով»․ Նարեկ Մկրտչյանը՝ արցախցիների պահանջների մասին

Մարտ 31,2025 16:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ելույթները լսելով՝ շաղախված են թե քաղաքական, թե սոցիալական հարցերով»,- այսօր ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում՝ պատասխանելով իշխող ուժը ներկայացնող Զարուհի Բաթոյանի հարցին, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նա ներկայացնում էր ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։

Զարուհի Բաթոյանը հետաքրքրվել էր արցախցիների բողոքի ցույցերով եւ նրանց ներկայացրած պահանջներով։ Զարուհի Բաթոյանը չէր հասկացել, թե ի՞նչ են ուզում ցուցարարները։

Նարեկ Մկրտչյանը պարզաբանեց՝ բնակապահովության ծրագրի իրականացմանը զուգահեռ՝ սկսել են սահմանափակել արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը, ապրիլի 1-ից էլ սահմանափակվելու է «40+10»՝ բնակվարձի համար տրամադրվող գումարի ծրագիրը։ Նարեկ Մկրտչյանը խոստացավ՝ խոցելի խմբերի համար նոր գործիքակազմեր կտրամադրի կառավարությունը։

«Հորդորս է՝ դիմեն եւ դառնան ՀՀ քաղաքացի եւ բնակապահովման ծրագրից օգտվեն»,- արցախցիներին իր խոսքն ուղղեց Նարեկ Մկրտչյանը։

Ինչ վերաբերվում է այն դժգոհություններին, որ ծրագրով տրամադրվելիք գումարները բավարար չեն բնակարաններ ձեռք բերելու համար, նախարարն ասում է․ «Արմավիրի մարզում կա 4 միլիոն դրամով բնակարան ձեռք բերելու հնարավորություն։ Մենք հորդորում ենք, որ մարդիկ տնտեսապես ակտիվանան, շատերն արդեն ձեռնարկություններ են հիմնել, ովքեր որ աշխատունակ են՝ պետք է գնան եւ աշխատեն, դա է ներառման հնարավորությունը։ Բնակարանային ապահովության գործընթացն անցնելուց հետո աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերն ավելի հեշտ կլինեն»։

Այսօր էլ արցախցիների մի խումբ իրենց պահանջները նախարարության մոտ էին հնչեցնում։ Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ նրանց ընդունել են, լսել․ «Չի եղել ողջամիտ առաջարկ՝ հնարավորության սահմանում, որ մենք ընդառաջ գնացած չլինենք։ Մենք չենք փախչում սոցիալական խնդիրները լսելուց եւ ընդառաջ գնալուց»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31