Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը և Գերմանիան համաձայնագրեր են ստորագրել. Խաչատուրյանը և Շտայնմայերը ընդգծել են թե երկկողմ, թե Եվրամիության շրջանակում փոխգործակցության առավել արդյունավետ կազմակերպման կարևորությունը

Մարտ 31,2025 15:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերն ընդգծել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակում փոխգործակցության առավել արդյունավետ կազմակերպման կարևորությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական, կրթական, մշակութային և գիտական ոլորտներում հարաբերությունների խորացմանը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է էներգետիկ բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը՝ նպատակ ունենալով ձևավորել նոր հեռանկարներ և ամրապնդել գործընկերային կապերը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ ջանքերը՝ կառուցողական երկխոսության, փոխշահավետ նախաձեռնությունների և ամուր համագործակցության հիման վրա։

Հանդիպումների ավարտին երկու երկրների միջև ստորագրվել են համաձայնագրեր: Ըստ այդմ՝ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր, որը հայկական կողմից ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ գերմանական կողմից՝ Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը:

Ստորագրվել է նաև «Երևան և Լայպցիգ քաղաքների միջև մշակութային տարի իրականացնելու վերաբերյալ» համաձայնագիր, որը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Լայպցիգի քաղաքապետ Բուրկհարդ Յունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31