Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենահզոր «կուսակցությունը» Հայաստանում՝ «Բոլորին դեմն է» մնում. Բորիս Նավասարդյան

Մարտ 31,2025 14:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրականում, կուսակցական պատկանելիությունը չնչին նշանակություն ունեցավ Գյումրիի ընտրություններում՝ իրենց դերը խաղացին վարչական ռեսուրսը, թեկնածուների ֆինանսական հնարավորությունները, սոցիալ-տնեսական կապերը, քաղաքապետի պաշտոնին հավակնորդների նկատմամբ քվեարկողների անձնական վերաբերմունքը։ Սա վկայում է նրա մասին, որ ՏԻՄ ընտրությունների կուսակցականացումը անիմաստ էր անգամ այնպիսի խոշոր համայնքներում, ինչպիսին հանրապետության երկրորդ քաղաքն է։

Մյուս կողմից, եթե ընտրատեղամասեր գնային ոչ թե հիմնականում մրցակիցներից այս կամ այն կախվածության մեջ գտնվողները, նրանց մոբիլիզացիոն ազդեցության տակ ընկածները, այլ նաեւ ավելի ակտիվ լինեին քաղաքական քիչ թե շատ հստակ նախասիրություններ ունեցողները, պատկերը ամենայն հավանականությամբ բավականին տարբեր կլիներ։ Սակայն վերջինների պասիվությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ամենահզոր «կուսակցությունը» Հայաստանում՝ «Բոլորին դեմն է» մնում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31