«ՔՊ-ական բարձրախոսները արցախցիներին ու Արցախը ներկայացնում են որպես վտանգ ՀՀ համար։ Այն բոլոր ծրագրերը, որոնց մասին այսօր խոսում են իշխանությունները, այդ բոլոր ծրագրերը միտված են վերացնելու արցախցի, Արցախ եզրույթը, վերացնելու արցախցիների ներկայությունը, գոյությունը, վերցնելու եւ կոտրելու արցախցուն ընդհանրապես»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա ասաց, որ Հայաստանի իշխանությունները նաեւ խեղաթյուրում են արցախցիների բոլոր պահանջները։ «Մենք երբեւէ Հայաստանի կառավարությունից չենք պահանջել փող, չենք պահանջել սեփական բնակարաններ կամ սեփականություն։ Արցախցու պահանջն արժանապատիվ կեցության հնարավորությունն է Հայաստանում՝ մեր հայրենիքի այս հատվածում։ Ցանկացած արցախցու, այստեղ կանգնած յուրաքանչյուրին, որ հարցնեք, իր երազանքն իր բնօրրան վերադառնալն է։ Եվ ցավալին այն է, որ մենք մեր հայրենիքի այս հատվածում մեզ անհայրենիք ենք զգում։ Եվ դա անում են միայն այս իշխանությունները՝ իրենց ամենօրյա տեռորի, բռնաճնշումների միջոցով»,- հավելեց նա։
Մետաքսե Հակոբյանն ասաց, որ իրենց վերադարձի տեսլականը հստակ է, բայց այն չի կարող իրագործվել այս իշխանությունների օրոք։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ