Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով չմիացավ, իր խիղճն իրեն, իր երեխաներին հանգիստ չի տալու, որովհետև այսօր շատ կարևոր է այդ միասնականությունը»․ Արա Աբրահամյանը՝ Գյումրիում ընդդիմության մասին

Մարտ 31,2025 14:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կուզեի, որ այդ միասնականությունը կայանար, և բոլորն իրար միանային։ Ով չմիացավ, իր խիղճն իրեն, իր երեխաներին հանգիստ չի տալու, որովհետև այսօր շատ կարևոր է այդ միասնականությունը։ Գոնե այդ փոքր հաղթանակն օրինակ կլինի։ Հույս ունեմ, որ կմիանան։ Իմ կարծիքով՝ պետք է միանան»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ անդրադառնալով Գյումրիում կայացած ավագանու ընտրություններին, դրանց արդյունքներին և թե ինչպես պետք է վարվեն ընդդիմադիր թեկնածուները։

Արա Աբրահամյանը վստահեցրեց՝ հայրենիքի շահն այն է, որ բոլորս հավաքվենք, ընտրենք մեկին, որը երկիրն այս վիճակից ի վիճակի է հանել․ «Գյումրու երեկվա ընտրությունները կարևոր էին, և կարևոր է, որ ընդդիմադիր թեկնածուները միասնական լինեն»։

Արա Աբրահամյանի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է մեր երկիրը բաժանել՝ իր սև-սպիտակով։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31