Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմում ենք Սոցապ նախարարին՝ եթե չեք հավատում, որ 40+10 հազարներն ուղղվում են միայն բնակվարձերի վճարմանը, եկեք դուք պայմանագիր կնքեք տանտերերի հետ». արցախցիները ցույց արեցին

Մարտ 31,2025 14:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք բեռ չենք», «Արժանապատիվ կյանք», «Վերանայեք աջակցության ծրագրերը». այս եւ այլ պահանջներով Արցախից բռնի տեղահանված անձինք այսօր բողոքի ցույց էին անում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առջեւ։ Նրանց ներկայացուցիչներին հանդիպման հրավիրեցին նախարարությունում։ Արցախցիները բարձրաձայնում են իրենց վերաբերյալ սոցիալական բնույթի ծրագրերի մասով մտահոգությունները եւ լուծումներ առաջարկում։

«Սոցապ նախարարն իր խոսքում նշում էր, որ 40+10» ծրագիրը կարճաժամկետ ծրագիր է, եւ այն ներդրվել է, որպեսզի հետագայում դրան փոխարինի բնակապահովման ծրագիրը։ Եվ «40+10»-ը ապրիլ ամսից կրճատվում է, այնուհետեւ 2026-ից դադարեցվում է, եւ, ըստ նախարարի, դա միտված է, որպեսզի խթանեն, որ արցախցիները գնան եւ աշխատեն։ Ես ուզում եմ մի քանի հարց ուղղել Սոցապ նախարարին՝ որքա՞ն է կազմում նվազագույն սպառողական զամբյուղը մեկ շնչի հաշվով՝ 77 000։ Որքա՞ն է կազմում միջին աշխատավարձը ՀՀ-ում՝ 150-200 հազար։ Որքա՞ն են կազմում բնակարանների վարձերը՝ 150-200 հազար դրամ։ Ուրեմն ինչպե՞ս պետք է ձեր վճարած 40+10 աջակցության ծրագրի շնորհիվ ընտանիքները կարողանան եւ բնակվարձը վճարել, եւ պահպանել իրենց նվազագույն կենսաապահովման պայմանները։ Եթե դուք իսկապես չեք հավատում, որ այդ 40+10 հազարներն ուղղվում են միմիայն բնակվարձերի վճարմանը, ապա ես ձեզ մի առաջարկ ունեմ՝ եկեք դուք պայմանագիր կնքեք տանտերերի հետ, եւ մեզ պետք չէ ձեր 40+10-ը, միանգամից վճարեք տան տերերին»,- ասաց արցախցի Մարիամ Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Արցախցիները ֆլեշ-մոբ իրականացրեցին՝ գրառումներ կատարելով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շենքի մոտ՝ փորձելով այդ կերպ պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել իրենց խնդիրների վրա։

«Արցախի հարցը փակված չէ», «ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, ոչ թե դիտորդը», «Պետական ծրագրերը կարիքահեն չեն» այս եւ այլ բովանդակությամբ գրառումներ արեցին նախարարության շենքի աստիճաններին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31