Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի արտաքին գործերի նախարար․ «Բռնապետ Էրդողանը բացահայտեց իր հակասեմական դեմքը․ նա վտանգավոր է և՛ տարածաշրջանի, և՛ իր ժողովրդի համար»․ Ermenihaber.am

Մարտ 31,2025 13:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը X-ի միկրոբլոգում անդրադարձել է ի պաշտպանություն Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիաներին և ցույցերին։ Նա մասնավորապես նշել է, որ բոլորը տեսնում են, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ ինչպես վարվեց Պիկաչուի հետ։

Հիշեցնենք, որ Անթալիայում ընթացող բողոքի ակցիային մասնակցել է նաև հայտնի պոկեմոն Պիկաչուն, որը լայն տարածում է գտել թուրքական մեդիայում և դարձել օրվա թոփ թեմա։ Տարածվել են տեսանյութեր և լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է Պիկաչուն ակցիայի մասնակիցների հետ փախչում ոստիկաններից։

Նա գրառման մեջ մասնավորապես նշել է. «Բոլորը տեսան նրա իրական դեմքը: Բռնապետ Էրդողանը բացահայտեց իր հակասեմական դեմքը: Ինչպես ակնհայտ երևում է այս օրերին, Էրդողանը վտանգավոր է և՛ տարածաշրջանի, և՛ իր ժողովրդի համար: Հուսանք, որ ՆԱՏՕ-ի դաշինքի երկրները դա կհասկանան հնարավորինս շուտ»։

Իսրայելի արտաքին գործերի նախարարի գրառումից հետո Թուրքիայի արտաքին գերատեսչությունն է հանդես եկել գրավոր հայտարարությամբ, որտեղ նշվում է. «Մենք մերժում ենք (Իսրայելի վարչապետ Բենիամին) Նեթանյահուի կառավարության արտաքին գործերի նախարարի լկտի/ամբարտավան հայտարարությունը»։ Այս անհիմն մեղադրանքները Նեթանյահուի և նրա համախոհների կողմից կատարված հանցագործությունները կոծկելու ջանքերի մի մասն են։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31