Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը պետք է զերծ մնան միմյանց քննադատելու- քարկոծելու նախկին պրակտիկայից․ Գոհար Մելոյան

Մարտ 31,2025 12:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկվա Գյումրու ավագանու ընտրություններից մի քանի կարևոր արձանագրում։

1․ Եթե ընդդիմությունը չի միավորվում և ընտրություններից առաջ որոշում է առանձին-առանձին մասնակցել, ապա վարքագծային առաջնային կանոնը պետք է լինի «բացառապես իշխանության վրա կենտրոնանալու» սկզբունքը: Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը պետք է զերծ մնան միմյանց քննադատելու- քարկոծելու նախկին պրակտիկայից: Դա ծայրահեղ վնասակար է և ջուր է լցնում գործող իշխանության ջրաղացին:

2․Պետք է բացառել ընդդիմադիր ձայների փոշիացումները:

Ճիշտ է՝ Գյումրիում չորս ընդդիմադիր ուժ կարողացավ հաղթահարել անցողիկ շեմ և հաղթել իշխանությանը, սակայն ևս երկու ընդգծված ընդդիմադիր ուժ հանձինս՝ «Ապրելու երկիր» կուսակցության և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության, միասին ունենալով 6.6 տոկոս ձայն՝ չկարողացան անցնել անցողիկ շեմը, ինչի արդյունքում ընդդիմադիր զանգվածի նվազագույնը այդքան ձայներ փոշիացան:

Կարծում եմ՝ ապագա ընտրություններին ընդդիմությունը պետք է մասնակցի փոշիացումները նվազագույնի հասցնելու հայեցակարգային մոտեցմամբ:

3․Շատ կարևոր է ընտրության ամբողջ գործընթացի վրա հասարակական պատշաճ վերահսկողությունը, ի դեմ՝ դիտորդական առաքելությունների և ԶԼՄ-ների արդյունավետ և փոխկապակցված աշխատանքի:
Երեկ Գյումրիում ցանկացած անաչառ դիտորդական առաքելության, դիտորդի և ԶԼՄ-ի անձնվեր աշխատանքը ՆՎԱԶԵՑՐԵՑ իշխանության հսկայական վարչական ռերուսի ազդեցությունը ընտրական գործընթացի վրա։

Խորին երախտիքս գործընկերներիս։
Այս առիթով վերհիշենք Չարենցի «Պատգամը».
«Ո՛վ հայ ժողովուրդ,
Քո միակ փրկությունը
Քո հավաքական ուժի մեջ է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31