Լրահոս
Օրվա լրահոսը

Կորցրածը կարելի է վերագտնել, իսկ անցյալն ապագայի կամուրջ կարող է դառնալ․ Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Շուշի. Ամեն» և «Աղոթք Հայաստանի համար» ֆիլմերի ցուցադրությունը

Մարտ 31,2025 12:34

Լոս Անջելեսում տեղի ունեցավ Աիդա Ահարոնյանի «Շուշի. Ամեն» և Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ու Աշոտ Պողոսյանի «Աղոթք Հայաստանի համար» ֆիլմերի ցուցադրությունը։

Միջոցառումը դարձավ խորը հոգևոր ապրումների առիթ, հույսի հիշեցում այն մասին, որ կորցրածը կարելի է վերագտնել, իսկ անցյալն ապագայի կամուրջ կարող է դառնալ։

«Շուշի. Ամեն» ֆիլմը պատմում է մեր պատմական քաղաք-խորհրդանիշի մասին, որը դարեր շարունակ եղել է հայ մշակույթի, հոգևորության և ինքնության կենտրոններից մեկը։ Այսօր Շուշին բռնազավթված է, սակայն նրա ձայնը հնչում է մեր աղոթքներում, խղճի կանչի և արդարության պահանջի մեջ։ Ֆիլմը հայացք է նետում դեպի մեր հիշողությունը՝ այնտեղ, ուր Շուշին ապրում է ոչ թե որպես անցյալ, այլ որպես սպասում, անկոտրում հավատ և վերադարձի ակնկալիք։

«Աղոթք Հայաստանի համար» ֆիլմը՝ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և Աշոտ Պողոսյանի ստեղծագործությունը, վերածվում է հոգևոր խոստովանության։ Այն աղոթք է, որտեղ միահյուսված են վիշտը, սպասումը, հույսը և հավատքը։ Այս աղոթքը լսելի է երկնքում, բայց նաև հնչում է հայի հոգու խորքից՝ որպես կոչ՝ մենք իրավունք չունենք հիասթափվելու և պարտավոր ենք վերածնվելու ուժ գտնել մեր մեջ։

Ֆիլմերի ցուցադրությունը վերածվեց վերապրումի ու գիտակցության պահի։ Շուշին բռնազավթված է, բայց նրա հոգևոր ներկայությունը անսասան է։ Նրա պատերը կզգան նորից հայի ոտնաձայները, նրա եկեղեցիներում կվառվեն մոմեր, և նրա զարկերակը կսկսի բաբախել ազատության ռիթմով։ Շուշին կրկին մերն է լինելու։

Այս ֆիլմերը հիշեցում են, որ հավատքը կամրջում է անցյալն ու ապագան, և Աստծո զորությամբ մենք վերագտնելու ենք կորցրածն ու վերածնվելու ենք մեր բնօրրանում։

 

ՀԱՅ-ԱՄԵՐԿՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ (AAIC)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31