«Առանց պատճառ 2,5 ժամ մենք մնացինք օդանավակայանում։ Իմ կարծիքով՝ պատճառն այն է, որ ես բավականին ակտիվ մասնակցում եմ ՀՀ-ի քաղաքականությանը, հասարակական գործերին և բարեգործությանը»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ օրեր առաջ իրեն թույլ չէին տալիս մուտք գործել ՀՀ։
Նա հայտնեց, որ ՀՀ էր գալիս, որովհետև իրենց ամերիկացի գործընկերների հետ՝ 12 ընկերությունների ներկայացուցիչների, եկել էին քննարկելու տարբեր բիզնես խնդիրներ։
Անդրադառնալով իրեն օդանավակայանում ժամերով պահելու փաստին՝ Արա Աբրահամյանն ասաց․ «Երևի պատճառներից մեկն այն է, որ ինքը (երևի նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,-Տ․Հ․) մի խնձոր չի տվել որևէ մեկին։ Չգիտեմ էլ նման բան արե՞լ է, թե՞ ոչ։ Բայց Աբրահամյան Արան փաստականներին ՀՀ-ում 200 բնակարան է նվիրել, Ռուսաստանի հայերի միությունը ֆինանսավորում եմ միայն ես՝ ուղիղ հարյուր տոկոս։ Երբևիցե մենք գումար չենք հավաքել, որևէ մեկը մի դոլար կամ ռուբլի գումար չի ներդրել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ