Լրահոս
Օրվա լրահոսը

Ճի՞շտ եմ հիշում, որ դատախազության հետ կապված մի հարց ունեինք. Տիգրան Ավինյան

Մարտ 31,2025 11:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Եթե Երեւան նախագիծը չափագրումներ է արել, ենթադրում եմ՝ վկայականներն ունենք»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն ժամանակ Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածի բարեկարգման աշխատանքների վերաբերյալ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, երբ նրան զեկուցեցին, որ ուզում են պարզել՝ արդյոք տեղում եղած գույքերը ինքնակամ են:

«Եկեք համադրենք եղած վկայականները, եւ դա թող անի Երեւան նախագիծը՝ իրենց կողմից արված չափագրումների հետ եւ շատ կարճ տեղեկատվություն պատրաստի դրա վերաբերյալ: Բայց սա, ընդհանուր առմամբ գերակա շահի որոշման պրոցեսին չպետք է խանգարի»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Նաեւ հետաքրքրվեց. «Ճիշտ ե՞մ հիշում, որ դատախազության հետ կապված մի հարց ունեինք »: Նրան հայտնեցին, որ մի գույք կա, որը ապօրինի գույքի բռնագանձնման ընթացակարգով քննության առարկա է հանդիսանում՝ այդ գույքը ցանկում ներառելու եւ հետագայում գերակա շահ ճանաչելու առումով, եւ զուգահեռաբար դատախազության ու դատաիրավական մարմինների կողմից ընթացակարգերի արդյունքներով պայմանավորված պետք է դատախազությունից տեղեկատվություն, ստացվեր, որպեսզի որոշվեր, թե այդ գույքի նկատմամբ ինչ ռեժիմ պետք է գործի:

Ի պատասխան՝ Ավինյանն առաջարկեց՝ գերակա շահի որոշումը նորից քննարկել քաղաքաշինության կոմիտեում:

 Տեսանյութն՝ ավելի ուշ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31