Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը նախատեսո՞ւմ է անդամավճար վճարել ՀԱՊԿ բյուջե. ԱԳՆ-ի պատասխանը Sputnik Արմենիային

Մարտ 31,2025 11:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդյոք Հայաստանը նախատեսո՞ւմ է տարեկան անդամավճարները վճարել ՀԱՊԿ բյուջե։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է այս թեման։
«Հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024 թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման ստորագրումից և դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց», – ասել են ԱԳՆ–ից։
Գերատեսչությունից նշել են նաև, որ ՀԱՊԿ ներքին ընթացակարգերի համաձայն` կազմակերպության ամենամյա բյուջեի վերաբերյալ տեղեկատվությունի չի կրում հանրային բնույթ։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել էր, որ եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ ՀԱՊԿ բյուջե չվճարի իր անդամավճարը, կազմակերպության անդամ երկրները «կարող են տարբեր սցենարներ դիտարկել»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31