Մարտի 24-ից 30-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 610 դեպք, որից 315-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 241, փլուզման՝ 6, օձի նկատման՝ 3, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի՝ 1-ական, քարաթափման, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 2-ական, թունավորման՝ 10, կեղծ ահազանգի՝ 7, ինքնասպանության փորձի՝ 20, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 50, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 140, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 28, հրդեհի կեղծ կանչի՝ 27, 68 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 43 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 89 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 47 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 92, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:
Կարդացեք նաև
ՆԳՆ փրկարար ծառայություն