Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում և Փարաքարում երեկվա քվեարկության արդյունքները ցույց տվեցին հայ ժողովրդի իրական վերաբերմունքը իշխանության նկատմամբ. Թաթոյան

Մարտ 31,2025 10:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի տելեգրամյան գրառումը

Գյումրիում և Փարաքարում երեկվա քվեարկության արդյունքները ցույց տվեցին հայ ժողովրդի իրական վերաբերմունքը երկրում քաղաքական իշխանության նկատմամբ։

Ակնհայտ դարձավ, որ Հայաստանում ավագանու ընտրությունները սոսկ համայնքային չեն, դրանք դարձել են հանուն հայոց պետականության ու հայ ժողովրդի արժեքների պահպանության կռիվ։

Վառ օրինակ է Գյումրու ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում Արցախն արատավորելը, մեր հերոսների նվիրական պայքարն ու սխրանքը ոտնատակ տալը ՔՊ թեկնածուի ու ողջ ՔՊ վերնախավի կողմից: Միայն մեր քաղաքացիների արժանի հակազդեցության շնորհիվ այս արատավոր մտածողությունը չընդունվեց։

Ինչպես ասել եմ, ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտմամբ և իրար նկատմամբ ատելությամբ, քաոսով։

Արժանապատվություն վիրավորելը, մարդուն հայհոյելը և դա հատկապես ամբարտավան ձևով ու հրապարակային անելը նրանց գլխավոր զենքերից է։

Հայ ժողովրդի համերաշխությունը, մեր նվիրական արժեքների պահպանումը, իրար արժանապատվություն հարգելը և մեր ինքնությունը չուրանալն այս ամենի դեմ պայքարի դեղամիջոցներն են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31