«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակած հայտարարությունը
Շնորհավորում եմ Գյումրիի ավագանու ընտրություններում հաղթած և ընտրական շեմը հաղթահարած թիմերին։
Ուզում եմ նաև իմ խորին շնորհակալությունը հայտնել Լևոն Բարսեղյանին և նրա օգտին քվեարկած գյումրեցիներին։ Մենք մաքսիմալ անկեղծ ենք եղել մեր առաջարկներում, ամենաբանիմաց թեկնածուին ենք առաջադրել, խոստացել ենք այն, ինչը կարող ենք անել։ Պարտությունը, իհարկե, դաս է՝ հետագայում ավելի ճկուն լինելու և հաղթանակներ ունենալու համար։