«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը երեկ Գյումրիում ավագանու քվեարկությունից հետո հայտարարել է, թե «Քաղաքացիական պայմանագիրը» չկարողացավ իր ուզածին հասնել:
Ըստ նրա՝ այժմ հսկայական հնարավորություն կա, որ ընդդիմադիր դաշտը համախմբվի եւ իշխանազրկի իշխանության թեկնածուին:
«Մենք մեր առջև որպես նվազագույն նպատակ դրել էինք իշխանազրկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և հիմա դրա համար բոլոր հնարավորությունները կան։ Այժմ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընդդիմադիր դաշտը համախմբվի։ Մենք դեռ ընտրություններից առաջ ասել էինք, որ հավակնում ենք առավելագույն ձայներին, բայց եթե այնպես ստացվի, որ ընդդիմադիր որևէ այլ ուժ ստանա առավելագույն ձայներ, ապա պատրաստ ենք մեր քվեով՝ առանց կոալիցիոն որևէ բանակցությունների և աթոռակռվի մեջ մտնելու, սատարել այդ ուժին, որպեսզի ՔՊ-ն իշխանազրկվի»:
«Կոչ ենք անում ընդդիմադիր մյուս ուժերին վեր կանգնել անձնական ամբիցիաներից և սկսել երկխոսություն, մենք էլ պատրաստ ենք միջնորդի դեր ստանձնել և երաշխավորը դառնալ այն պայմանավորվածությունների, որոնք կարող են ձեռք բերվել»,- ասել է Թևանյանը:
Կարդացեք նաև
Նա հաստատել է, թե իրենց քվեներով աջակցելու են առավելագույն ստացածին՝ առանց որեւէ պաշտոնի ակնկալիքի: